Laura 11:32
Գլխավոր / Մեր մասին

Մեր մասին

“AHARONYAN LAW FIRM” փաստաբանական մասնագիտացված իրավաբանական և փաստաբանական ծառայություններ մատուցող առևտրային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2018 թվականին փաստաբան Միքայել Ահարոնյանի կողմից։

Փաստաբանական գրասենյակի նպատակն է պաշտպանել վստահորդի շահերը՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով։

Ընկերության հիմնադրման օրվանից, արդյունավետ գործունեության արդյունքում, “AHARONYAN LAW FIRM” փաստաբանական գրասենյակը ծառայություններ է մատուցում ինչպես ֆիզիկական, այնպես էլ՝ իրավաբանական (կորպորատիվ) անձանց։

Մեր գրասենյակի կողմից մատուցվող իրավաբանական ծառայությունների շրջանակը լայն է։ Մեր թիմը մասնագիտացած է քրեական, քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտներում։
“AHARONYAN LAW FIRM” փաստաբանական գրասենյակը իր գործունեության ընթացքում հասցրել է ձևավորել կայացած, հաջողակ կազմակերպության համբավ։

Կցանկանայինք առանձնակի ընդգծել, որ մեր գրասենյակի իրավաբան- փաստաբանների թիմը ընդգրկում է նպատակասլաց և արհեստավարժ մասնագետներ՝ նշանակալից մասնագիտական պատրաստվածությամբ, հարուստ և շարունակական ձեռք բերվող փորձով։

“AHARONYAN LAW FIRM” փաստաբանական գրասենյակը արհեստավարժ և անհատական մոտեցում է ցուցաբերում յուրաքանչյուր վստահորդի խնդրին և որպես կարգախոս առաջնորդվում հետևյալ սկզբունքով. «Պաշտպանություն՝ հանուն ապահովված հաղթանակի»։
Հարգանքով,

Միքայել Ահարոնյան