Laura 11:32
Գլխավոր / Նորություններ

Նորություններ

Քրեական օրենսգրքում փոփոխությունն իշխանության ներկայացուցիչներին կտա ոչ արդարացի առավելություն. Փաստաբան

«Իշխանության ներկայացուցիչները, ինչպես լրագրողների, այնպես էլ լայն հանրության կողմից պետք է դրսևորեն հանդուրժողականության առավել բարձր աստիճան»,- այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Միքայել Ահարոնյանն` անդրադառնալով օրերս Արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրած «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծին: Ներկայացված նախագծով, մասնավորապես, առաջարկվում է հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելու կամ զրպարտելու համար կապված […]

«Կոռուպցիայի դեմ պայքարի գործող մոդելն արդյունավետ չէ»

Ի՞նչը կարող է զսպել եւ նվազեցնել վարչական մարմինների կողմից կոռուպցիոն դրսեւորումները: Կոռուպցիայի դեմ պայքարի, հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման, ինչպես նաեւ նոր քրեական դատավարության օրենսգրքի եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Միքայել Ահարոնյանի հետ: – Տարիներ առաջ հենց դատախազության կողմից խոսվում էր, որ կոռուպցիայի ամենատարածված ձեւը վարչական կոռուպցիան է, մասնավորապես՝ նշվում էր, […]

Կգործի՞ տնային կալանքի ինստիտուտը մեր երկրում

Ի՞նչ սահմանափակումներ ու վարչական հսկողության մեխանիզմներ են ներդրվելուԽափանման միջոց կիրառելու հիմքերը պետք է գնահատվեն համաչափության սկզբունքի լույսի ներքո, այլ ոչ թե ձեւական բնույթ կրեն: Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Միքայել Ահարոնյանի հետ խոսել ենք Քրեական դատավարության նոր օրենսգրքով ներդրվող խափանման միջոցների վերաբերյալ: – Քրեական դատավարության նոր օրենսգրքի համաձայն՝ 2022 թվականի հուլիսի 1-ից խափանման միջոցի ինստիտուտը կընդլայնվի՝ […]

Հայհոյանքի քրեականացումը քաղաքացիներից հաշվեհարդար տեսնելու նպատակ է հետապնդում

Ազգային ժողովի կողմից հայհոյանքը քրեականացնելու մասին օրենքի նախագծի ընդունումը բուռն քննարկումների տեղիք տվեց: Հայ հանրությունն ընդգծված բացասական դիրքորոշում է արտահայտում այդ առնչությամբ. թերեւս այս մասին են փաստում սոցհարթակներում բազմաթիվ գրառումները: Ի՞նչ նպատակ է հետապնդում իշխանությունն օրենքի ընդունմամբ, օրենքի կիրառման արդյունավետ ուղիների եւ հնարավոր բացասական հետեւանքների մասին խոսել ենք Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Միքայել Ահարոնյանի հետ: […]

Իրավաբանական անձի քրեական պատասխանատության ենթարկման մոդելը մասնավոր ոլորտի հարկադիր լուծարմանն է ուղղված

2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող նոր Քրեական օրենսգրքով իրավաբանական անձինք քրեական պատասխանատվության կենթարկվեն, սակայն հիշյալ դրույթն ուժի մեջ կմտնի 2023 թվականից: Ինչո՞ւ է այս փոփոխությունը տեղ գտել քրեական օրենսգրքում, իրավաբանական անձի քրեական պատասխանատվության հիմքերի, նորմի արդյունավետության, ինչպես նաեւ միջազգային փորձի մասին զրուցել ենք ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Միքայել Ահարոնյանի հետ:– Պարոն Ահարոնյան, […]

Փորձ է արվում չեզոքացնել փաստաբանի անկախությունը

2018թ. իշխանափոխությունից հետո վեթինգ եզրույթն առերեւույթ սկսվեց կիրառման մեջ դրվել՝ համենայնդեպս բարձր ամբիոններից հնչեցվելով, նախ դատավորների նկատմամբ՝ հիմա արդեն փաստաբանների: Նորանշանակ արդարադատության նախարարը հայտարարում է, թե վեթինգը սկսված է, կոռումպացված դատավորները համակարգից զտվելու, հեռացվելու են: ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն էլ  գտնում է, որ վեթինգը պետք է վերաբերի ոչ միայն դատական, այլեւ՝ փաստաբանական համայնքին եւ […]

Մասնավոր անձի կողմից գաղտնի ձայնագրությունը կարո՞ղ է օգտագործվել որպես ապացույց

Հարցազրույց «ԱՀԱՐՈՆՅԱՆ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան Միքայել Ահարոնյանի հետ «Առավոտը» մասնավոր անձի կողմից գաղտնի ձայնագրությունների օգտագործման թույլատրելիության, ինչպես նաեւ հայկական եւ եվրոպական դատարանի դատական պրակտիկայում կիրառվող հարցերի վերաբերյալ զրուցել է «ԱՀԱՐՈՆՅԱՆ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան Միքայել Ահարոնյանի հետ։ – Պարոն Ահարոնյան, ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքը սերտ առնչվում է մասնավոր անձի կողմից կատարված գաղտնի ձայնագրություններին վերաբերող […]

ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻՆՔ ՇԱՏ ԶԳԱՅՈՒՆ ԵՆ ԴԱՐՁԵԼ՝ ԿՈՐՑՐԵԼ ԵՆ ՀՈՒՄՈՐԻ ԶԳԱՑՈՒՄԸ, ԵՐԲԵՄՆ ՎԻՐԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ԱՆՀԵՐՔԵԼԻ ՓԱՍՏԵՐԻՑ

Հարցազրույց «ԱՀԱՐՈՆՅԱՆ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան Միքայել  Ահարոնյանի հետ – Վիրավորանքի եւ զրպարտության համար պատիժը մե՛կ քրեականացվում է, մե՛կ նորից տեղափոխվում  Քաղաքացիական օրենսգրքի տիրույթ։ Ձեր կարծիքով՝ ո՞ր եղանակն է ավելի արդյունավետ դրա դեմ պայքարելու համար՝ քրեական պատի՞ժը, թե՞ նյութական վնասները, որ մարդը կրելու է քաղաքացիական հայցերի քննության արդյունքում։  – Գիտեք, կարճ ժամանակ էր հարկավոր՝ հասկանալու համար, […]

ԴԱՏԱՎՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԾԱՆՐԱԿՇԻՌ ՓԱՍՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԼԻՆԻ

Հարցազրույց փաստաբան Միքայել Ահարոնյանի հետ – Երեկ դատավոր Արուսիկ Ալեքսանյանին եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին կալանավորեցին։ Ծանո՞թ եք այդ գործին։ Առկա տեղեկատվությունը ի՞նչ հետեւությունների տեղիք է տալիս Ձեզ։  – Գործերին ծանոթ եմ հրապարակված տեղեկությունների մակարդակով, ավելին նախաքննական տվյալներն անթույլատրելի է հրապարակել՝ անգամ այդ տվյալները տիրապետելու պայմաններում։ Առաջին հայացքից երեւույթը դժվար է մարսել։  Գիտեք, քրեական վարույթ նախաձեռնելու […]